Աշխարհում լայն տարածում գտած տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մեծացնում է կիբեռանվտանգության կարևորությունը:

Այս դասընթացը ուսումնառելու ընթացքում Դուք կծանոթանաք C++ ծրագրավորման լեզվի հիմնական սկզբունքներին, մասնավորապես՝

  • Ծրագրի կառուցմանը
  • C++ տիպերին
  • Օպերատորներին
  • Գործողություններին
  • Զանգվածներին
  • Ցուցիչներին
  • Ֆունկցիաների կառուցմանը

Դասընթացի նպատակն է ձևավորել ուսանողի մոտ ծրագրավորման հիմքերը և ավելացնել հետաքրքրությունը ծրագրավորման բնագավառում ավելի խորը գիտելիքներ ստանալու համար: 

Դասընթացին արդյունավետ մասնակցելու համար անհրաժեշտ է տեղադրել համակարգիչներում Microsoft Visual Studio C++ ծրագրային ապահովումը:  

 

Լինուքս օպերացիոն համակարգի բազային դասընթաց
LINUX OPERATING SYSTEM BASIC COURSE


 Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգը: Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ Լինուքսի հիմնական հասկացությունների և գործիքների մասին:

 Դասընթացի ընթացքում Դուք կծանոթանաք Լինուքսի հիմնական հրամաններին և պատկերացում կկազմեք Լինուքսի կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների մասին:

 Դասընթացը ընդգծում է Լինուքսի և այլ հայտնի օպերացիոն համակարգերի միջև եղած տարբերությունները:

 Այս դասընթացի միջոցով Դուք Ձեզ համար կբացահայտեք Լինուքս համակարգի մի նոր համակարգչային աշխարհ, որտեղ դուք ամբողջությամբ կարող եք վերահսկել ողջ օպերացիոն համակարգը:

 Մասնակիցները պետք է ունենան համակարգիչների հետ աշխատելու տարրական մակարդակի աշխատելու փորձ: Անհրաժեշտ է նաև որևէ օպերացիոն համակարգի (օրինակ՝ Windows XP կամ Windows 7) միջավայրում հիմնական գործողություններ կատարելու փորձ ունենալ:

 Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել Լինուքս համակարգի
բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, կառավարել Լինուքսի ֆայլերը և
պրոցեսները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ,
գրել պարզ սկրպտեր Shell լեզվով, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:

 Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները`

  •     Լինուքս համակարգի հակիրճ նկարագիր:
  •     Լինուքսի գործունեության հիմնական սկզբունքները:
  •     Լինուքսի տարբերակներ/հավաքածուներ:
  •     Լինուքսի տեղադրում Oracle VirtualBox ծրագրում:
  •     Լինուքսի գրաֆիկական միջավայր (X Window,GNOME,KDE):
  •     Օգտագործողներ, խմբեր և գաղտնաբառեր:
  •     Լինուքսի ֆայլային համակարգեր:
  •     Լինուքսի հրամանային տողը:
  •     Տեքստային խմբագրիչներ:
  •     Լինուքսի պրոցեսներ և ենթապրոցեսներ: Պրոցեսների կառավարում:
  •     Լինուքսի ներքին կառուցվածք: Միջուկ (kernel): Մոդուլներ:
  •     Ծրագրային փաթեթներ: Ծրագրային պահոցներ (Repositories):
  •     Shell ծրագրավորման լեզու: Shell լեզվով ծրագրավորման հիմունքներ:
  •     Լինուքս օպերացիոն համակարգի տեղադրում: