Ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան նպա­տակն է հան­դի­սանում՝ տնտեսական գործու­նեու­թյան ըն­թացքում հան­դի­պող հիմ­նա­կան ռիս­կե­րի բա­ցա­հայտու­մը և կան­խար­գելու­մը, ռիս­կե­րի ներ­քին և ար­տա­քին մշտադիտարկումը, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման մե­թոդ­նե­րի ընտրությունը, համապատասխան  ռազ­մա­վարու­թյան մշակու­մն ու իրա­գործու­մը, ան­վտանգ գործու­նեու­թյան և զար­գաց­ման ապա­հովու­մը: Ռիս­կե­րի արդյունավետ կա­ռա­վար­մամբ է մե­ծա­պես պայ­մա­նա­վորվում կազմակերպության հե­տա­գա զարգացումն ու առաջընթացը:

«Գործարար ռիսկերի կառավարում» մագիստրոսական դասընթացը հա­մա­լիր գիտելիքներ կհաղորդի  ռիս­կե­րի առա­ջաց­ման գոր­ծոն­նե­րի, ռիս­կե­րի հիմ­նա­կան տե­սակ­նե­րի, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան օրենք­նե­րի և սկզբունք­նե­րի, մե­թոդ­նե­րի, հիմ­նա­կան գոր­ծառույթ­նե­րի, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման քա­ղա­քա­կանու­թյան, ռազ­մա­վարու­թյան և մար­տա­վա­րու­թյան վե­րա­բե­րյալ:Դասընթացի արդյունքում մագիստրանտները հնա­րա­վորություն կունենան տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րի հի­ման վրա իրա­կա­նաց­նել հե­տա­զոտություն­ներ, կան­խա­տե­սել ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հնա­րա­վոր զար­գացում­նե­րը և ընդ­ունել արդյու­նա­վետ կա­ռա­վար­չա­կան որոշում­ներ ռիս­կե­րի կա­ռա­վար­ման ոլորտում:

Նախագծերի կառավարում դասընթացի հիմնական նպատակն է ուսումնասիրել և հասկանալ նախագծերի նպատակային և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ տեսությունը, գործիքները, մեթոդները և բոլոր այն կարևոր գործոնները, որոնք ոլորտի հաջողության հիմնաքարերն են։ Դասընթացի ընթացքում տեսականում և գործնականում կուսումնասիրվի <<նախագծի>> ողջ կենսացիկլը նախաձեռման փուլից մինչև ավարտ, բազմաթիվ հնարավոր ելքերով և իրավիճակներով։

Կհանդիպենք դասընթացի ընթացքում ․․․