Հարգելի ապագա հեռահարներ,

Դասընթացը ներկայացնում  և ներառում է Գործարարության Կառավարման հիմունքները, ֆունկցիաները, սկզբունքները, ուղղությունները, գործարարության կառավարման խնդիրների լուծման հնարավոր և ներուժային եղանակները, գործարարության զարգացման հնարքները և տեխնիկաները:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն տեղեկատվություն, գիտելիքներ, գործնական հնարքներ և տեխնիկաներ, պետք է ցուցաբերեն տվյալների հավաքագրման, վերլուծման և համադրման կարողություն, ինքնուրույնություն, կազմակերպման ու կառավարման ունակություններ, կարողանան ձեռք բերվածի վրա ավելացնել իրենց ուրույն մոտեցումը, ունակ լինեն ձեռք բերվածը օգտագործելով ստեղծել նոր յուր մոտեցումներ, հնարքներ, որոնք ի զորու կլինեն օգտագործել գործնական միջավայրում:

Դասընթացը մեկնարկում է 18 դեկտեմբեր 2014թ.: Տևողությունը՝ 6 շաբաթ:

Դասընթացը կրկնվում է 1 օգոստոսի 2015թ. Խնդրում եմ գրանցվել «Գործարար կառավարում - 014/2»

Բարի մուտք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար հարթակ:

Հարգանքով՝   Զարա Մկրտչյան