Խոստացած "Գործարար կառավարում -2"

Սկսում ենք պատրաստվել նոր հեռավար դասընթացի www.vle.sci.am -ում

Գրանցումները կսկսվեն ս․թ․ սեպտեմբերի 12-ից, ժամը 00,00։

Դասընթացի սկիզբը՝ ս․թ․ հոկտեմբերի 8-ից։

Հաստատումները կստանաք Ձեր էլ․փոստին ս․թ․ հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։ Վճարման կարգը՝ մինչև հոկտեմբերի 27-ը:

 Տևողությունը՝ 6 շաբաթ- 5 մոդուլ

Մոդուլ 1․ Համագործակցությունը 21-րդ դարում "Partnership-new model"
Մոդուլ 2․ Աութսորսինգ "Outsourcing"
Մոդուլ 3․ Ճիշտ Ժամանակին "JIT, JIT2"
Մոդուլ 4․ Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորում "CRM"
Մոդուլ 5․ Լին և 6 Սիգմա (Lean & 6 Sigma)
Դասընթացը կապահովի K-12 ձևաչափի պայմանները։ Հեռահար իրական ժամանակում (virtual real-time) լսարանը Big Blue Button (BBB)-ով։
Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցողներ, մագիստրանտներ, կառավարման մասնագետներ, կառավարիչներ, ինչպես նաև "Գործարար կառավարում 014/1 և 014/2" հեռահար դասընթացների մասնակիցները, "Բիզնես կառավարում և առաջընթաց" ամառային դասընթացի մասնակիցները։
Դասընթացը կլինի վճարովի։ Դասընթացի վճարը 40000 դրամ:
Մասնակիցները կարող են գտնվել աշխարհի տարբեր կետերում։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել  Ձեր անձնագրի որակյալ պատճեն, դիպլոմի պատճեն, դասընթացների հավաստագրերի պատճեները <առկայության դեպքում>, Ձեր կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև պետք է նշել դասընթացի անվանումը "Գործարար կառավարում-2" :
  • Գրանցվել  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ https://vle.sci.am/moodle/login/index.php ։
Խնդրում ենք ծանոթանալ <<Հեռավար ուսուցման հարթակում ուսանողի ուղեցույցի>> հետ

https://vle.sci.am/moodle/pluginfile.php/2605/block_html/content/Usanoghneri-dzernark.pdf ։

Ցանկանում եմ հաջողություն՝ հեռահար համագործակցության մեր հարթակում։

Հարգանքով՝  Զարա  Հ․ Մկրտչյան