Հարգելի ապագա հեռահարներ,

Դասընթացը ներկայացնում և ներառում է Տուրիզմի զարգացման սկզբունքները, ուղղությունները, զարգացման խնդիրների լուծման հնարավոր և ներուժային եղանակներ, տուրիզմի զարգացման վրա ներազդող հանգամանքները, արտաքին և ներքին ազդակների և միջավայրերի ազդեցությունը, զարգացման հնարավոր ուղիները, կմատուցվեն տուրիզմի զարգացման հատուկ տեխնիկաներ, հնարքներ և մեթոդներ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն տեղեկատվություն, գիտելիքներ, գործնական հնարքներ և տեխնիկաներ: Մասնակիցները պետք է ցուցաբերեն տվյալների հավաքագրման և վերլուծման, համադրման կարողություն, կարողանան ձեռք բերվածի վրա ավելացնել իրենց ուրույն մոտեցումը, ունակ լինեն ձեռք բերվածը օգտագործելով ստեղծել նոր յուր մոտեցումներ, հնարքներ, որոնք ի զորու կլինեն օգտագործել տուրիզմի գործնական միջավայրում և թիմային դաշտում:

Դասընթացին կարող են մասնակցել՝ բուհը վաղուց ավարտած, բայց ներկայումս կրթական բացի պատճառով աշխատանք չունեցող, բարձր կուրսերի ուսանողներ, բարձրագույն կրթություն և աշխատանք ունեցողներ, ովքեր սակայն ունեն նոր գիտելիքների կարիք՝ աշխատաշուկայում առաջխաղացման համար, սահմանափակ կարողություններով մարդիկ, տուրիզմով զբաղվողներ, ովքեր ուզում են ձեռք բերել լրացուցիչ հմտություններ և հնարքներ տուրիզմի զարգացման ոլորտում:

Դասընթացը մեկնարկում է 25 դեկտեմբեր 2014թ. Տևողությունը 5 շաբաթ:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Հեռավար Հարթակ

Հարգանքով՝ Զարա ՄԿրտչյան