Ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան նպա­տակն է հան­դի­սանում՝ տնտեսական գործու­նեու­թյան ըն­թացքում հան­դի­պող հիմ­նա­կան ռիս­կե­րի բա­ցա­հայտու­մը և կան­խար­գելու­մը, ռիս­կե­րի ներ­քին և ար­տա­քին մշտադիտարկումը, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման մե­թոդ­նե­րի ընտրությունը, համապատասխան  ռազ­մա­վարու­թյան մշակու­մն ու իրա­գործու­մը, ան­վտանգ գործու­նեու­թյան և զար­գաց­ման ապա­հովու­մը: Ռիս­կե­րի արդյունավետ կա­ռա­վար­մամբ է մե­ծա­պես պայ­մա­նա­վորվում կազմակերպության հե­տա­գա զարգացումն ու առաջընթացը:

«Գործարար ռիսկերի կառավարում» մագիստրոսական դասընթացը հա­մա­լիր գիտելիքներ կհաղորդի  ռիս­կե­րի առա­ջաց­ման գոր­ծոն­նե­րի, ռիս­կե­րի հիմ­նա­կան տե­սակ­նե­րի, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան օրենք­նե­րի և սկզբունք­նե­րի, մե­թոդ­նե­րի, հիմ­նա­կան գոր­ծառույթ­նե­րի, ռիս­կե­րի կա­ռա­վար­ման քա­ղա­քա­կանու­թյան, ռազ­մա­վարու­թյան և մար­տա­վա­րու­թյան վե­րա­բե­րյալ:Դասընթացի արդյունքում մագիստրանտները հնա­րա­վորություն կունենան տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րի հի­ման վրա իրա­կա­նաց­նել հե­տա­զոտություն­ներ, կան­խա­տե­սել ռիս­կե­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հնա­րա­վոր զար­գացում­նե­րը և ընդ­ունել արդյու­նա­վետ կա­ռա­վար­չա­կան որոշում­ներ ռիս­կե­րի կա­ռա­վար­ման ոլորտում:

Լոգիստիկ համակարգերի կառավարում դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել պատկերացում կազմակերպություններում լոգիստիկայի կազմակերպման և կառավարման վերաբերյալ: Առարկան ուսանողներին համալիր գիտելիքներ է հաղորդում լոգիստիկայի կառուցվածքի, տեսակների, լոգիստիկ համակարգերի բնութագրերի, նախագծման, ձևավորման և օպտիմալացման նախադրյալների, լոգիստիկայի կառավարման կազմակերպման վերաբերյալ:


Learning Objectives:

By the end of the course, the learners will have  developed the following skills

Build their knowledge of essential vocabulary and grammar structures required for professional and social communication in the context of business situations.

Develop receptive skills (listening & reading).

Develop productive skills (speaking & writing).

Develop their online learning skills to encourage them to become autonomous learners.


Նորարարությունները, մտավոր սեփականության օբյեկտները, նրանց հիմնախնդիրները և գնահատման սկզբունքները, նորարարությունների արդյունավետ կառավարման հարցերը, նորարարական նախագծերը, նորարարությունների ներդրումը տնտեսության հատվածներում, նորարարությունների ներդրման փուլերը,նորարարությունների փոխանցումը և առևտրայնացումը, նորարարությունների ֆինանսավորման աղբյուրները և եղանակները, նորարարությունների ներդրումներից ակնկալիքները, նորարարությունների կիզակետերը շուկայի հատվածներում, Նորարարական գործունեություն իրականացնող բիզնեսների և ձեռնարկությունների կառավարման առանձնահատկությունները։

Հատուկ ուշադրության են արժանանում կիրառական հարցերը:

Տեղեկատվական մենեջմենթ դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել տեղեկատվական համակարգերը /ՏՀ/ և տեղեկատվական տեխնոլոգիաները /ՏՏ/, որպես կազմակերպության, ղեկավարման կարևորագույն բաղկացուցիչ մաս և կազմակերպության գործունեության ձևափոխման հզոր գործիք

Տնտեսական դիվանագիտություն առարկայի դասավանդման նպատակն է` ուսումնասիրել համաշխարհային տնտեսության զարգացման առանցքային դրույթները գլոբալացման պայմաններում: Ուսանողների համար ըմբռնելի դարձնել «տնտեսական դիվանագիտության» դերը, որպես համաշխարհային տնտեսության մեջ ազգային տնտեսական շահերի առաջմղման էական գործիք:

Այս դասընթացը նվիրված է հանրային կապերի՝ PR-ի կիրառական առանձնահատկություններին և ուսումնասիրության մեթոդներին: Դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է PR -ը, PR- ի գործիքակազմը, գովազդի և մեդիապլանավորման գործընթացը, իմիջի և բրենդի ձևավորման առանձնահատկությունները և այլն: