Սթրեսի կառավարում դասընթացի նպատակն է
ունկնդիրներին ներկայացնել սթրեսի ողջ էությունը, սահմանումը, տեսակներ, դասակարգումն ու պատճառները,  կապը կոնֆլիկտների և ֆրուստրացիաների հետ: Սովորողների մեջ ձևավորել ադապտացիայի, սթրեսի դեմ պայքարի հմտություններ: Ծանոթացնել սթրեսի  դրսևորման սեռային առանձնահատկություններին և , մասնավորապես աշխատանքային ոլորտում ադապտացիայի ոճերին: Դասընթացի նպատակն է նաև իրազեկել և ձևավորել հմտություններ ու կարողություններ առօրյա կյանքում կիրառելու սթրեսի հաղթահարման մեխանիզմներն ու ռազմավարությունները:

Աշխարհատնտեսական տնտեսագիտությունը պետության զարգացման ռազմավարության ընդհանուր սկզբունքները, հիմնական ուղիները և գործիքակազմը խորացված ուսումնասիրելու համար է նախատեսված և համաշխարհային տնտեսությունում  բիզնես-համակարգերի գործունեությունը ներդաշնակեցնող պայմանների ձևավորման է ուղղված:

Այս դասախոսության պարունակություն ու կառուցվածքը, ըստ մասնագիտական մոտեցումների, երկու բլոկներով է սահմանվում: Ուսանողների մոտ ինչպես կրթական գործընթացի հիմնական արդյունք մասնագիտական գիտելիքներ ձևավորելու համար:  


Թվային մարքեթինգ դասընթացը ուսումնասիրում է թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ժամանակակից թվային գործիքները առցանց միջավայրում մարքեթինգային գործունեություն վարելու համար:

Դասընթացի  նպա­տակն է` ու­սա­նող­նե­րին պատ­կե­րա­ցում տալ մար­քե­թին­գի կա­ռա­վար­ման` որ­պես ըն­կե­րություն­նե­րի տնտեսական գոր­ծու­նեու­թյան բա­րե­լավ­ման արդյու­նա­վետ գոր­ծի­քի մա­սին։ Սույն առար­կան ու­սա­նող­նե­րին հա­մա­լիր գի­տե­լիք­ներ կհաղորդի մար­քե­թին­գի և մար­քե­թին­գային կա­ռա­վար­ման, մար­քե­թին­գի ֆունկ­ցիոնալ ռազ­մա­վա­րություն­նե­րի, մար­քե­թին­գային վեր­լու­ծու­թյան հիմ­նա­կան մե­թոդ­նե­րի, ապ­րան­քի, գնի, առաջմղ­ման և տե­ղա­բաշխ­ման կա­ռա­վար­ման, մար­քե­թին­գային ծախ­սե­րի օպ­տի­մա­լաց­ման և մար­քե­թին­գային այլ ոլորտների կա­ռա­վար­ման վե­րա­բե­րյալ։ Դա­սըն­թացն ու­սա­նող­նե­րին հնա­րա­վո­րություն է ըն­ձե­ռում տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րի հի­ման վրա իրա­կա­նաց­նել հե­տա­զո­տություն­ներ, կան­խա­տե­սել մար­քե­թին­գի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը և ըն­դու­նել արդյու­նա­վետ կա­ռա­վար­չա­կան որո­շում­ներ` մար­քե­թին­գի կա­ռա­վար­ման ոլոր­տում։

Դասընթացի հիմնական նպատակն է՝ համակարգված ձևով հաղորդել տեսական և գործնական գիտելիք աուդիտի (արտաքին պետական վերահսկողության) և ներքին վերահսկողության համակարգերի, դրանց տեսակների ու ձևերի, նպատակների, ընդգրկման շրջանակների, խնդիրների ու սկզբունքների, իրականացման առանձնահատկությունների, աուդիտի ոլորտում ներգրավված սուբյեկտների, վերջիններիս իրավասությունների, ինչպես նաև դրանց ժամանակակից մեթոդաբանության, գործիքակազմի ուսումնասիրության մասին:

Առարկայի ուսումնասիրության ընթացքում ձեզ կներկայացվի էթիկայի և էթիկետի, այդ թվում բիզնես էթիկետի էությունը, սկզբունքները և դրանց կիրառումը ժամանակակից պրակտիկայում: Հատուկ ուշադրություն կդարձվի տարբեր երկրներում/մշակույթներում ընդունված վերբալ, պարավերբալ  և ոչ վերբալ էթիկետային նորմերի առանձնահատկություններին` պայմանավորված մշակութային արժեքներով և հոգեկերտվածքով: