Կյանքում, բիզնեսում և այլ մասնագիտական բազմաթիվ ոլորտներում շատ խնդիրներ կապված են պատահականության, անկանխատեսելի ազդեցության հետ և նմանատիպ խնդիրների լուծումը իրականացվում է կիրառական վիճակագրության մեթոդների միջոցով: Հատկանշական է նաև ինֆորմատիկայի, վիճակագրության ու հավանականության տեսության փոխկապվածության արդյունավետությունը: Ուսումնասիրվող համակարգի, օբյեկտի ասպեկտները լավ հասկանալու և մոդելավորելու, վելուծական ծրագարվորում իրականացնելու համար պահանջվում են նաև հավանականության և վիճակագրության հիմնավոր գիտելիքներ:
Մյուս կողմից ժամանակակից կոմպյուտերային տեխնիկայի լայնածավալ զարգացմամբ պայմանավորված կիրառական տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով վիճակագրական եղանակաների օգտագործման, վիճակագրական հաշվարկներ իրականացնելու հնարավորությունները էապես ընդլայնվել են:
Այսպիսով, վերը ներկայացված ոլորտների համապատասխան խնդրների բարձորակ ու սպառիչ լուծումը ապահովվում է նաև վիճակագրության գաղափարների, հիմնական սկզբունքների ու մեթոդների հիմնավոր իմացությունը, որոնք թույլ են տալիս պատահականության հիմքի վրա բացահատել օրինաչափություններ, անել հիմնավորված եզրակացություններ և կանխատեսումներ, տալ դրանց տեղի ունենալու կամ չունենալու հավանականային գնահատականը:

- Դասախոս: Parandzem Hakobyan
- Դասախոս: Vilik Karakhanyan