ԴԱՍԱԽՈՍ՝ Բ․Գ․Թ․ ԼՈՒՍԻՆԵ ԱՇՈՏԻ ՂԱՄՈՅԱՆ


Լեզվի գործառական տարբերակները պայմանավորված են լեզվի գործածության ոլորտներով, այսինքն՝ այն բանով, թե լեզուն հասարակական կյանքի ո՛ր բնագավառում և ի՛նչ նպատակով է գործածվում: Այդ տեսակետից առաջին հերթին իրարից որոշակիորեն տարբերվում են խոսակցական և գրական տարբերակները: Գրական լեզուն համաժողովրդական լեզվի հիման վրա մշակված, նորմավորված գրավոր լեզուն է, որը բնութագրվում է բառային կազմի հարստությամբ, քերականական կառուցվածքի կանոնավորությամբ, զարգացած ոճական համակարգով: Այն համեմատաբար պահպանողական է. չնայած ենթարկվում է որոշ փոփոխությունների, բայց որպես նորմավորված լեզու, ավելի կայուն է, բոլորի կողմից ընդունելի, ընտիր և օրինակելի: Գրական լեզվի օրինաչափությունները ամրակայվում և միօրինակացվում են քերականությամբ, բառարաններով: Խոսակցական լեզուն հանրության առօրյա հաղորդակցման պահանջին ծառայող լեզուն է: Խոսակցական լեզվի խնդիրը չափազանց բարդ ու դժվարին է և կարիք ունի հանգամանալից ուսումնասիրության: Հայերեն խոսակցական լեզվի ուսումնասիրությունը և բնութագրումը ժամանակակից հայ լեզվաբանության ամենաբարդ խնդիրներից մեկն է: Այն առաջին հերթին պայմանավորված է գրավոր և խոսակցական լեզուների միջև եղած զգալի տարբերություններով:

Մեր դասընթացի նպատակն է.

  1. Ծանոթացնել արդի լեզվավիճակին:
  2. Պարզել, թե ինչ փոխհարաբերության մեջ է գտնվում հայերեն գրական լեզվի խոսակցական տարբերակը մի կողմից՝ գրական գրավոր լեզվի, մյուս կողմից՝ ժողովրդախոսակցական լեզվի հետ և բնութագրել այն:
  3. Զարգացնել գրական և խոսակցական լեզուներին բնորոշ հնչյունական, բառապաշարային և քերականական մի շարք առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ և համեմատություններ կատարելու կարողություններ:
  4. Ցույց տալ հայերեն գրական լեզվի խոսակցական տարբերակի, որպես գրական լեզվի գործառություններից մեկի, մի շարք առանձնահատկությունները:

Բարի՛ գալուստ...

Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան

Այս դասընթացն ուսումնասիրում է այնպիսի հարցերինչպիսիք են լեզվի  բնույթի, լեզվի և մտածողությանտրամաբանական և լեզվաբանական կարգերի (կատեգորիաների), լեզվական և արտալեզվական իրակությունների փոխհարաբերություններըլեզվական մակարդակների դասակարգումըլեզվական միավորների ու դրանց տարբերակիչ հատկանիշների առանձնահատկություններըլեզվի ուսումնասիրության մեթոդներն ու հայեցակարգերը և այլն:

Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կամ նորություններին կարելի է ծանոթանալ նորությունների ֆորումում:

Յուրաքանչյուր շաբաթ Ձեզ կներկայացվի նոր թեմա: 

Մեզ հետաքրքիր դասընթաց է սպասվում... Բարի՛ երթ...


Բարի՛ գալուստ

«Լատիներեն» դասընթաց...

Դասախոս՝ բ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Համբարձումյան

Այս դասընթացի ընթացքում կուսումնասիրենք լատիներենի առանձնահատկությունները, կսովորենք լատիներենի քերականությունն ու կծանոթանանք լատիներեն բառ ու գանձին: 

Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կամ նորություններին կարելի է ծանոթանալ նորությունների ֆորումում:

Յուրաքանչյուր շաբաթ Ձեզ կներկայացվի նոր թեմա: 

Մեզ հետաքրքիր դասընթաց է սպասվում... Բարի՛ երթ...