Բարի՛ գալուստ...
Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան
Այս դասընթացն ուսումնասիրում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են լեզվի բնույթի, լեզվի և մտածողության, տրամաբանական և լեզվաբանական կարգերի (կատեգորիաների), լեզվական և արտալեզվական իրակությունների փոխհարաբերությունները, լեզվական մակարդակների դասակարգումը, լեզվական միավորների ու դրանց տարբերակիչ հատկանիշների առանձնահատկությունները, լեզվի ուսումնասիրության մեթոդներն ու հայեցակարգերը և այլն:
Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կամ նորություններին կարելի է ծանոթանալ նորությունների ֆորումում:
Յուրաքանչյուր շաբաթ Ձեզ կներկայացվի նոր թեմա:
Մեզ հետաքրքիր դասընթաց է սպասվում... Բարի՛ երթ...

Բարի՛ գալուստ «Գրաբարյան բնագրերի քննություն» դասընթաց...
Դասախոս՝ բ.գ.թ. Խաչիկ Հարությունյան
Դասընթացի շրջանակներում ընտրվելու են տարբեր բնագրեր, որոնց ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու և ընթերցելու բուն ձեռագրերով. այդ նպատակով որոշ գործնական դասեր տեղի կունենան Մաշտոցյան Մատենադարանում: Բնագրերի քննությունն արվելու է ինչպես լեզվական տարբեր իրողությունների, այնպես էլ ձեռագրագիտական տեսանկյուններից: Սա հնարավորություն կտա նախևառաջ անմիջաբար ճանաչելու սկզբնաղբյուրներն ու ընկալել դրանց առանձնահատկությունները: Ուսանողները կկարողանան արդյունքում տարբերակել բնագրային, այսինքն՝ գրչական վրիպակները, ինչպես նաև հետագա միջամտությունները ձեռագրերում: Ընդունակ կլինեն կարդալու, գիտականորեն նկարագրելու և վերարտադրելու ձեռագիր բնագրերը:
Կարևոր տեղ է հատկացվելու նաև ձեռագրացուցակների և տարաբնույթ մատենագիտական ցանկերի ծանոթացմանը: Մեկ կիսամյակի ընթացքում ուսանողներն այսպիսով, ոչ միայն կկարողանան ընթերցել գրաբարյան բնագրերը սկզբնաղբյուրներով, այլև ընդունակ կլինեն տարբերակելու ձեռագրերը, դրանց խմբերը, կունենան նաև անհրաժեշտ հմտություններ ու գործիքներ՝ բնագրային տարբեր խնդիրների ինքնուրույն լուծման հարցում: Այս ամենին կնպաստեն համապատասխան դասախոսությունները, տրվող գրականությունը, ինչպես նաև գործնական պարապմունքներն ու սեմինար-քննարկումները:
- Դասախոս: Khachik Harutyunyan
Բարի՛ գալուստ «Լեզվաբանության պատմություն» դասընթաց...
Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան
Լեզվաբանության պատմությունը լեզվաբանական կարևորագույն գիտակարգերից է: Լեզվաբանության պատմության խոր իմացությունը հնարավորություն է տալիս խուսափելու հնարավոր սխալներից, ճիշտ կողմնորոշվելու գիտության ասպարեզում և գնահատելու և արժևորելու անցյալի ձեռքբերումները: Չնայած այդ ամենին՝ փոքրաթիվ են կամ գրեթե չկան լեզվաբանության պատմության ամբողջական ուսումնասիրություններ՝ տարածական և ժամանակային լիարժեք ընդգրկմամբ: Դրանք գերացանցապես կա՛մ որոշակի ժամանակաշրջանին նվիրված ուսումնասիրություններ են, կա՛մ մասնակի լեզվաբանություններին նվիրված, կա՛մ որևէ լեզվաբանի հայացքներին նվիրված, երբեմն էլ հոդվածներում և ձեռնարկներում ներկայացվող հարակից բաժիններ:
Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու լեզվաբանության պատմության զարգացման ընթացքին, լեզվաբանության ուսումնասիրության առարկային լեզվաբանության պատմության տարբեր փուլերում, լեզվաբանական մտքի զարգացման ընթացքին՝ անտիկ շրջանից մինչև մեր օրերը:

- Դասախոս: Meri Sargsyan
- Սեմինարավար: Seda Baghramyan
Բարի՛ գալուստ
«Լեզվաբանական նորագույն ուղղություններ և մեթոդներ» դասընթաց...
Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան
Այս դասընթացի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ լեզվաբանական նորագույն ուղղություններին և մեթոդներին, ամբողջացնել դրանց վերաբերյալ նախկինում ունեցած ձեր գիտելիքները: Կհասկանաք, որ լեզվաբանությունը վերջին տասնամյակում զարգացել և զարգանում է հարացույցային սկզբունքով, կիմանաք, թե որն է ժամանակակից լեզվաբանության տեսության ուսումնասիրության առարկան, կբացահայտեք ժամանակակից լեզվաբանության նպատակը, որքանով է այն զբաղվում ներլեզվաբանական և արտալեզվաբանական խնդիրներով: Դասընթացի ընթացքում կառանձնացվեն լեզվաբանական նորագույն գիտակարգերն ու դրանց ուսումնասիրության առարկաները:

- Դասախոս: Meri Sargsyan
- Սեմինարավար: Naira Khachibabyan
Բարի՛ գալուստ «Հայ բարբառագիտության արդի խնդիրներ» դասընթաց...
Դասախոս՝ բ.գ.դ., պրոֆեսոր Վիկտոր Կատվալյան
Հայ բարբառագիտության զարգացման արդի փուլում արդիական են ոչ միայն բարբառային միավորների /բարբառ, ենթաբարբառ, խոսվածք/ և նրանց հատկանիշների շարունակական վերհանումը, հետազոտումն ու նկարագրությունը, այլ նաև բարբառագիտական տեսական խնդիրների քննությունը:
«Հայ բարբառագիտության արդի խնդիրներ» դասընթացը կարող է համարվել բակալավրիատի ծրագրերում ընդգրկված «Հայ բարբառագիտություն» դասընթացի շարունակությունը: Դասընթացի շնորհիվ ուսանողները կծանոթանան բարբառագիտության տեսական մի շարք կարևոր հարցերի, կամբողջացնեն իրենց գիտելիքները այդ ասպարեզում:

- Դասախոս: Viktor Katvalyan
Բարի՛ գալուստ «Տիպաբանական լեզվաբանության խնդիրներ» դասընթաց...
Դասախոս՝ բ.գ.թ. Սոնա Միքայելյան
Այս դասընթացն ուսումնասիրում է լեզուն և լեզվական համակարգը տիպաբանության տեսանկյունից` ընդգրկելով տիպաբանական լեզվաբանության` որպես լեզվաբանության առանձին բաժնի ձևավորման, լեզուների տիպաբանական առաջին և հետագա դասակարգումների, տիպաբանական վերլուծության մեթոդների, լեզվաբանական համընդհանրույթների, տիպաբանական լեզվաբանության բաժինների, լեզուների գործառութային տիպաբանությանն առնչվող թեմաները:
Դասընթացի շնորհիվ դուք կծանոթանաք և կտիրապետեք տիպաբանական վերլուծության մեթոդներին և սկզբունքներին, ըստ անհրաժեշտության դրանք կկիրառեք լեզվաբանական տեսական և գործնական ձեր հետագա աշխատանքներում:
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կամ նորություններին կարելի է ծանոթանալ նորությունների ֆորումում:
Յուրաքանչյուր շաբաթ Ձեզ կներկայացվի երկուական նոր թեմա:
Մեզ հետաքրքիր դասընթաց է սպասվում... Բարի՛ երթ...

- Դասախոս: Sona Mikayelyan
- Դասախոս: Գայանե Մխիթարյան