Ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Հրաբխագիտության մասին, ինչպես նաև ՀՀ տարածքի չորրորդական հրաբխականության մասին: Հրաբխագիտություն հանդիսանում է երկրաբանության և ընդհանրապես Երկրի մասին գիտությունների հիմնարար ուղղություններից մեկը, մեծ է հրաբխականության դերը Երկրի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում։ Հրաբխականությունը հանդիսանում է բնական վտանգավոր գործոններից մեկը, միաժամանակ ունի կարևոր տնտեսական նշանակություն, հանդիսանալով տաբեր օգտակար հանածոների և գեոթերմալ էներգիայի աղբյուր։
- Դասախոս: Khachatur Meliksetian
Ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել սեյսմաբանության հիմնական ուղղություններում՝ ծանոթացնել բնական աղետներից առավել վտանգավոր` երկրաշարժների բնութագրիչ պարամետրերին, երկրաշարժների բնական և տեխնածին հետևանքներին, ստացված սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման մոտեցումներին, սեյսմիկ վտանգի գնահատման հիմնական մոտեցումներին: Կներկայացվեն սեյմոլոգիայում ոչ միայն տեղական, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրները:
- Դասախոս: Լիլիթ Սարգսյան
Երկրի ծագման, սալերի տեկտոնիկայի, երկրաբանական հիմնական գործընթացների մասին գիտելիքներ։
Հայաստանի, ինչպես նաև հարևան երկրների երկրաբանական զարգացման պատմությունը, երկրատեկտոնական առանձնահատկությունները մինչքեմբր, պալեոզոյան ժամանակահատվածում:
Երկրաբանական հիմնական գործընթացների բացատրությունը և դրանց արդյունքում տեղի ունեցող մագմատիզմը, նստվածքագոյացումը և մետամորֆիզմը: Ճանաչել, մեկնաբանել մի շարք էնդոգեն և էկզոգեն պրոցեսներ:
Դասընթացի ընթացքում ուսանողը ձեռք կբերի գիտելիքներ տարածաշրջանի երկրաբանական գործընթացների մասին գիտելիքներին՝ նորագույն գիտական ուսումնասիրությունների հիման վրա:
- Դասախոս: Լիլիթ Սահակյան
Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով տալ տեսական հիմնարար գիտելիքներ, գիտական և գործնական խնդիրների լուծման համար: Ուսանողներին տալ գիտելիքներ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում օրգանական աշխարհի զարգացման օրենքների օրինաչափության մասին, հնէաբանաբանական և շերտագրական մեթոդների գիտական և գործնական կիրառումը երկրաբանության հիմնախնդիրների լուծման գործում: Կողմնորոշված մասնագետներն ունակ կլինեն. վերլուծել և համակարգել երկրաբանության ոլորտին առնչվող տվյալները:
- Դասախոս: Arayik Grigoryan