- Դասախոս: Gohar Tsakanova
Արդի մոլեկուլային կենսաբանության կարևորագույն
ուղղություններից մեկը հանդիսանում է գենային ինժեներիան: Այն առաջացել է 70-ական
թվականներին և մեծ զարգացում է ապրում այսօր: Գենային ինժեներիան in vitro ակտիվ ֆունկցիոնալ գենետիկական
կառուցվածքների կամ ռեկոմբինանտ ԴՆԹ-ների, այլ կերպ ասած արհեստական գենետիկական տարրերի ստեղծումն է, որը հնարավորություն է տալիս տեղափոխել մի օրգանիզմի
գենետիկական ինֆորմացիան մեկ այլ օրգանիզմ: Ընդ որում գեների տեղափոխությունը
թույլ է տալիս հաղթահարել անգամ միջտեսակային պատնեշը, փոխանցել առանձին, որոշակի
ժառանգական հատկանիշներ մի օրգանիզմից մյուսին:
Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը նոր
տրանսգեն օրգանիզմի ստեղծումն է: Գենային ինժեներիայի
ամենախոստումնալից ոլորտը հանդիսանում է գենոթերապիան, ինչպես նաև գենաինժեներային տեխնոլոգիաների կիրառմամբ
դեղորայքի արտադրությունը, մասնավորապես, պատվաստանյութերի, հորմոնների արտադրությունը:
- Դասախոս: Gohar Mkrtchyan