Ծրագրի նպատակն է` ձևավորել ուսանողների մոտ հեռավար կրթության կառավարման ընթացքում հեռաուսուցման կրթական
հարթակի դերին և նշանակությանը, օգտագործման հնարավորություններին: Ներկայացվում է հեռավար կրթության կառավարման
առանձնահատկություննեը, հեռավար մոդուլների, դասընթաց պատրաստելու ողջ գործիքաշարը՝ տեսական մաս,
հանձնարարություններ, մասնակիցների գրանցում, քննաշարերի պատրաստում, գնահատման մեթոդիկա, տեսակոնֆերանսի
կազմակերպում, զրուցասրահի հնարավորությունների օգտագործում, համակցում սոցիալական ցանցերին։ Դասընթացի
կառուցվածքը իրենից ներկայացնում է կոմպլեքսայնություն, միջդիսցիպլինարություն և բազմակողմանի վերլուծություն:

Ծրագրի խնդիրներն են՝ իմանալ հեռավար կրթության դերը տեղեկատվական հասարակության կառուցման գործում,
բացահայտել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային գրադարանների կապը, ներկայացնել հեռաուսուցման ձևերը և տալ
դրանց բացատրությունը։