Ծրագրի նպատակն է`    ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Երկրաբանական գիտությունների մեջ կիրառվող անալիտիկ քիմիայի ժամանակակից գործիքային մեթոդների  մասին, ինչպես նաև կոնկրետ հետազոտությունների օրինակով ցույց տալ ստացված երկրաքիմիական, իզոտոպային և իզոտոպային հասակագրման տվյալների կիրառությունը երլրաբանության մեջ։

Ծրագրի խնդիրներն են՝ մագիստրատուրայի ուսանողներին տրամադրել ընդհանուր գիտելիքներ Երկրաբանական գիտությունների մեջ կիրառվող անալիտիկ քիմիայի ժամանակակից գործիքային մեթոդների  մասին, ինչպես նաև ցույց տալ տարբեր մեթոդների կիրառությանը երկրաբանական այս կամ այն խնդիրները լուծելու համար։


Ուսանողներին հաղորդել գիտելիքներ օգտակար հանածոների հանքավայրերի, նրանց հիմնական տիպերի, որոնման մեթոդների, ՕՀ հանքավայրերի առաջացման երկրաբանական պայմանների և տեղաբաշխման օրինաչափությունների վերաբերյալ: Դասընթացից ստացած գիտելիքները ուսանողները պետք է կարողանան հետագայում կիրառել ինչպես հանքավայրերի երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացման, այնպես էլ գիտական՝ դաշտային և լաբորատոր ուսումնասիրությունների ընթացքում:


Դասընթացը նկարագրում է մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև բնության վրա հնարավոր կուտակային ազդեցությունների կարևորությունը: Բնապահպանական գիտությունները և դրանց գործառույթները նկարագրվում են `օգտագործելով տարրերի և էներգիայի հոսքերի համակարգային մոտեցում, և բացատրվում են բնության և էկոհամակարգերի պաշտպանության տարբեր ռազմավարություններ: Վերլուծվելու են շրջակա միջավայրի վատթարացման և կլիմայի փոփոխության հետևանքները` ռեսուրսների և կառավարման պրակտիկայի անկայուն օգտագործման պայմաններում: Դասընթացը տալիս է ընդհանուր գիտելիքներ բնապահպանական գործընթացների, դրանց վրա մարդու գործունեության ազդեցության և առկա բնապահպանական խնդիրների և կանխարգելիչ գործողությունների հնարավոր լուծումների վերաբերյալ:

Դասընթացի նպատակն է՝ տալ ընդհանուր գիտելիքներ շրջակա միջավայրի, մարդու և բնության փոխադարձ ազդեցության մասին գիտելիքներ, ուսանողների մոտ ձևավորել բնապահպանական հայեցակարգ:

Դասընթացի խնդիրն է հնարավորություն տալ ուսանողներին ներկայացված բնապահպանական գիտության և կայուն զարգացման տեսական գիտելիքների հիման վրա մասնակցել որոշումների կայացման խելացի գործընթացներին և կանխատեսել տնտեսական զարգացման, ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության կայուն սկզբունքների ապահովմանն ուղղված գործողություններ՝ առանց շրջակա միջավայրի և դրա որակի վրա բացասական ազդեցության:


Ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել ինժեներային երկրաբանությանից; ծրագիրի նպատակն է հաղորդել ինժեներային երկրադինամիկայի և գրունտների տեսության բազային գիտելիքներ ինժեներային խնդիրների լուծման ժամանակ:

Ծրագրի խնդիրներն են՝

  • Պատկերացում կազմել ինժեներա-երկրաբանական որոնումների մասին՝ ինժերա երկրաբանական ծրագրի և պլանավորման ուսուցում ելնելով շինարարության տիպից և նախագծման աստիճանից
  • Գրունտների ուսումնասիրման լաբորատոր և դաշտային  մեթոդների կիրառումը
  • Երկրադինամիկական պրոցեսների բացահայտումը, նրանց զարգացման պատճառների և գործոնների վերլուծությունը. Վերականգնողական միջոցառումների մշակում։
  • Գիտելիքների կիրառում տարբեր նախագծերում. Պատճառահետևանքային կապերի ընկալում Տարբեր տարածքների ինժեներա- երկրաբանական պայմանների վերլուծություն

Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել հիդրոերկրաքիմիայի տեսական և գործանական ոլորտի և նրան առնչվող տեխնոլոգիաների առանձնահատկություններին, առարկայի, նպատակների, խնդիրների, ուսումնասիրության մեթոդների, գործնական կիրառության տեխնիկաների մասին:

Ծրագիրն ուսումնասիրելիս ուսանողը ձեռք կբերի տեսական և գործնական գիտելիքներ ուսումնական նյութերով ինքնուրույն աշխատելու, ինչպես նաև երկրաբանության ոլորտում գործունեության ընթացքում տեսական և գործնական խնդիրների լուծման անհրաժեշտ ժամանակակից տեխնիկաների և տեխնոլոգիաների գործնական կիրառման վերաբերյալ:


Լիթոլոգիա առարկան, լիթոշերտագրություն, նստվածքային ապարների առաջացման մեխանիզմները, ապարների ձևավորման ավազանների տեսակները, ապարների դասակարգումը, նստվածքային ապարների տեքստուրայի, ստրուկտուրայի, միներալային կազմի մասին գիտելիքներ: Նստվածքային ապարների հատիկաչափական, միներալոգիական և պետրոգրաֆիական անալիզ: Լիթոֆացիա, լիթոդինամիկա:

Ապարներում առակա դեֆորմացիաների պատճառներըստրուկտուրաների տեքստուրաների առանձնահատկությունները, դրանց մեկնաբանությունները, ապարների առաջացման երկրաբանականկլիմայական պայմանները:

Միներալների օպտիկական հատկությունները՝ իմերսիոն մեթոդով: