ԿԵՆՍԱԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

Դասընթացի նպատակն է` ծանոթացնել ուսանողներին կենսաբանական տվյալների տեսակներին, նրանց վերլուծության և մոլեկուլային մոդելավորման հիմնական հաշվարկային մոտեցումներին և ծրագրային փաթեթներին։


Դասընթացի խնդիրներն են՝ 

  1. Ծանոթացնել կենսաբանական տվյալների տեսակներին:
     
  2. Ներկայացնել կենսաբանական տվյալների հավաքագրմնան և նկարագրման հիմնական մեթոդները:

  3. Ծանոթացնել կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական եղանակներին, ներկայացնել հիմնական ծրագրային փաթեթները:

  4. Ներկայացնել կենսաինֆորմատիկայի հիմական ալգորիթմերը և ծրագրային փաթեթները։

  5. Ծանոթացնել սպիտակուցների կառուցվածքի և ֆունկցիայի կանխատեսման և մոդելավորման, ինչպես նաև սպիտակուց-սպիտակուց, սպիտակուց-լիգանդ փոխազդեցությունների ուսումնասիրման եղանակներին։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Դասընթացի նպատակն է` զարգացնել ուսանողների մասնագիտական բանավոր և գրավոր խոսքը, խորացնել և ընդլայնել լեզվական և արտալեզվական գիտելիքները, ընդլայնել մասնագիտական բառապաշարը, մասնագիտական թեմատիկ տեքստերը կարդալու և յուրացնելու հմտությունները: Մասնագիտական օտար լեզվի ուսուցումը ենթադրում է ուսուցման բովանդակության համապատասխան ընտրություն, որով և պայմանավորվում է բառային ու քերականական միավորների, ինչպես նաև հաղորդակցման միջոցների գործածությունը: Այն խթանում է ուսանողների` անգլերենով շփվելու, մասնագիտական ոլորտում գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: 

Դասընթացի խնդիրներն են՝ 

 մասնագիտական բառապաշարի զարգացում, 

 մասնագիտական տեքստի, թարգմանություն, վերլուծություն և մեկնաբանում, 

 բանավոր խոսքի հմտությունների զարգացում, 

 թեմատիկ ունկնդրում և մեկնաբանում,