Միայն կրթության կառավարման ուսանողների համար

Դասը կազմված է ԽԻԿ համակարգից:Ուսուցման գործընթացում 

ատ մեծ դեր ունի այն հանգամանքը, թե որքանով են աշակերտները տեղյակ իրենց իմացածից ու չիմացածից:Կարևոր է ա

ակերտըն իրեն կողքից նայի և կարևորի իր իմացածն ու չիմացածը:Այս երևույթը կոչվում է մետաիմացություն:

Եղիշե Չարենցի ստեղծագործությանը վերաբերող այս դասընթացը տևելու է երեք շաբաթ:Այս դասընթացում կծանոթանաք Չարնցի չափածո ստեղծագործություններին:Յուրաքանչյուր շաբաթ կբացվի նոր թեմա:Դասընթացն իր մեջ ներառում է  հարցաշար,որը կստուգի ձեր գիտելիքները:Հուսով եմ՝ ձեզ դուր կգան Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:

Չարենց

Առարկան`                        Մայրենի

 

Դասարան`                       Չորրորդ

 

Դասագիրք`                     Դ. Գյուրջինյան, Ն. Հեքեքյան

 

Թեմատիկ խումբ`         «Մարդու անունն ու գործը»

 

Դասի թեման`                                 «Կաթիլը»

 

Դասաժամ`                      3

 


Գոյական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքի մասի կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկբուժումմուրճհոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Գոյականի իմաստային-քերականական խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

Հասարակ գոյականները ցույց են տալիս արտաքին աշխարհի բազմաքանակ և բազմատեսակ առարկաներ՝ ընդհանրացված ու վերացարկված ձևով:, ինչպես մարդ, ուսուցիչ, ուսանող, բժիշկ, քաղաք, ծով, լեռ, գետ և այլն։ Հատուկ անունները ցույց են տալիս միասեռ դասերի պատկանող առանձին, անհատական կամ մասնավոր առարկաներ, գեղարվեստական երկերի, գիտական աշխատությունների, հանդեսների, թերթերի, ամսագրերի, և այլ անվանումներ, ինչպես Վարդան, Անահիտ, Արշակ, Գնել, Բակունց, Արաքս, Սև ծով, Սևանա լիճ, Գեղամա լեռներ, «Մշակ», «Սամվել», «Գրական թերթ» և այլն։

Հատուկ անունները սովորաբար հոգնակի թվով չեն գործածվում։ Լեզվի զարգացման ընթացքում բազմաթիվ հասարակ անուններ վերածվել են հատուկ անունների, ինչպես՝ Մարտիկ, Վրեժ, Նվեր, Ավետիս, Մանուկ, Թոռնիկ, Իշխան, Գետաշեն, Գոհար և այլն։

Նկատելի է նաև հակառակ երևույթը, երբ հատուկ անունները վերածվում են հասարակ անունների, ինչպես՝ կայսր, մաուզեր, օգոստոս, ամպեր, վոլտ, օհմ, բոստոն և այլն։

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, ինչպես՝ տուն, ջուր, քար, մարդ, աղջիկ, առյուծ, ձուկ, լիճ։ իսկ վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես այդիսին մտածված առարկաներ, ինչպես՝ քաջություն, ուրախություն, կամք, սարսափ, խանդ, վախ և այլն։

Վերացական գոյականները մեծ մասամբ կազմվում են հատուկ ածանցներով՝ -ություն, -ում, -ք։

Թանձրացական գոյականները, ի տարբերություն վերացականների, սովորաբար կարող են ստանալ քանակական թվականով լրացումներ և գործածվել հոգնակի թվով, ինչպես՝ երկու աղջիկ, երեք թիթեռ, մեկ տուն, բայց չի լինի՝ մեկ տխրություն, երեք վախ և այլն։

Քանի որ լեզուն անընդհատ փոփոխվող կենդանի գործընթաց է, ժամանակի ընթացքում որոշ վերացական գոյականներ ձեռք են բերել թանձրացականի իմաստ, ինչպես՝ միություն, ընկերություն, շարժում, ձգտում և այլն։

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականերն են մյուս բոլոր գոյականները։ Անձի և իրի տարբերակումը կատարվում է նաև ըստ հարցական դերանունների հետ հարաբերակցության։ Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ հարցին, իսկ իր ցույց տվող գոյականները, այդ թվում կենդանիները՝ ի՞նչ հարցին։

Անձ և իր ցույց տվող գոյականները տարբերվում են նաև քերականական հատկանիշներով։ Անձ ցույց տվող գոյականների հայցական հոլովը կազմվում է տրականաձև, իսկ իր ցույց տվող գոյականներինը՝ ուղղականաձև. Օրինակ՝ Տղան սիրում է մայրիկին։ Տղան սիրում է քաղաքը[1]։

  • Հավաքական գոյականներ

Գոյականի իմաստային քերականական կարգերից են նաև հավաքական գոյականները, որոնք ցույց են տալիս միատեսակ առարկաների ամբողջություն։ Այս խմբի գոյականնները ձևով եզակի են, բայց արտահայտում են տալիս հոգնակի թվի իմաստ, ինչպես՝ ուսանողություն, գյուղացիություն, ղեկավարություն։ Ձևով եզակի են, բայց համապատասխանաբար նշանակում են ուսանողներ, գյուղացիներ, ղեկավարներ և ստորոգյալի հետ համաձայնում են եզակի թվով՝ Ուսանողությունը հուզված է։

Հավաքական գոյականներ են կազմվում նաև գոյականակերտ հետևյալ ածանցներով՝ -եղեն, -անք, -այք (ոսկեղեն, երկաթեղեն, բանջարեղեն, դեղորայք, առածանի)։

Գոյականի թվի քերականական կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Գոյականի թիվ

Թվի քերականական կարգը ցույց է տալիս առարկաների քանակը, թիվը, մեկ կամ մեկից ավել լինելը։ Ըստ այդմ գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը բառի ուղիղ ձևն է, ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է -եր, -ներ, -իկ, -ք մասնիկներով, որոնցից ամենագործածականը -եր և -ներ վերջավորություններն են։

Միավանկ բառերին ավելանում է -եր վերջավորությունը, օրինակ՝ տներ, քարեր, սարեր, գյուղեր։

Կանոնից շեղվում են մի շարք գրաբարյան բառեր. հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով -ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ / բեռներ, գառներ, լեռներ, եզներ, դռներ, մատներ, նռներ, ծնկներ, թոռներ, ձկներ, հարսներ, մկներ բառերը։

Հաղորդակցում տերմինը ծագել է լատիներեն communico բառից, որը նշանակում է կապում եմ , շփվում եմ , դարձնում եմ: 

Հաղորդակցումը լինում է երկու տեսակի՝ գրավոր և բանավոր:

Դասընթացի  հիմնական նպատակն է՝ ուսանողներիի մոտ խոսակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացում: Այս դասընթացի ընթացքում  դրվելու են ուսանողների անգլերեն լեզվի  քերականական, շարահյուսական գիտելիքների հիմքերը:

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ:

Թեմաները, տեսական նյութերը, հանձնարարությունները , դասախոսությունները  տեղադրվելու են ըստ շաբաթների:

Ժամանակակից գրականության ժանրային առանձնահատկությունների ուսումնասիրություն, նորարարությունների վերհանում:

XXI դարի կրթական խնդիրներըՀայաստան

Այս ոլորտում տեղ են գտել հավասար ու որակյալ կրթության անհասանելիությունը, որակյալ կադրերի բացակայությունը և արտահոսքը ոլորտից, ցածր աշխատավարձերը,  կրթության ոլորտի աշխատակիցների ոչ հստակ կարգավիճակը և մի շարք այլ խնդիրներ:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են ներկայացվել

Այս դասընթացը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու ոչ ֆորմալ կրթության արդի հիմնախնդիրներին և կառավարմանը, ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կտան պրակտիկորեն այն կիրառելու: