Այս դասընթացի ընթացքում ուսանողները կծանոթանան մանրէաբանության հիմունքներին, մանրէաբանության զարգացման պատմությանը և մանրէների անվանակարգմանը, կուսումնասիրեն մանրէների աշխարհը և կուսումնասիրեն մանրէների, նրանց տեր օրգանիզմների փոխազդեցությունը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը: Ուսանողները կծանոթանան բակտերիաների տեսակներին, կառուցվածքին, կքննարկեն նրանց կառուցվածքային նմանություններն ու տարբերությունները բուսական կենդանական բջիջներից, բակտերիաների սննդառությունը և աճը, կծանոթանան բակտերիաների աճին նպաստող միջավայրերին, աճի փուլերին ու աճի կարգավորմանը, ինչպես նաև կքննարկեն բակտերիաների նյութափոխանակությունը։ Դասընթացի ընթացքում կքննարկվի նաև բակտերիաների դերը մարդու կյանքում և բնության մեջ։