Ծրագրի նպատակն է` ծանոթացնել Արևելյան Այսրկովկասի այն էթնոքաղաքական իրողություններին, որոնք 1918 թ․ հանգեցրին այստեղ Ադրբեջան անվամբ պետության ստեղծմանը։ Ներկայացնել Ադրբեջանի ժողովրդական և խորհրդային հանրապետությունների գոյության և գործառնման աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական հանգամանքները։ Անհրաժեշտ է ուսանողների մոտ ձևավորել էթնոսների կազմավորման վերաբերյալ առկա տեսական մոտեցումների վերաբերյալ անհրաժեշտ գիտական բազա, որոնք թույլ կտան վերջիններիս գործնականորեն և ինքնուրույնաբար գնահատել Արևելյան Այսրկովկասի էթնիկ գործընթացները տարբեր քաղաքական վարչակարգերի գործառնման շրջանակներում։