Դասընթացի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն  և կյուրացնեն գովազդի առանձնահատկությունները, կծանոթանան գովազդային օրենքներին, գովազդի տարածման միջոցներին, գովազդային արշավի կազմակերպմանն ու իրականացմանը,  կուսումնասիրեն և կհետազոտեն մրցակից կազմակերպությունների  գովազդային գործունեությունը և կփորձեն այս ամենը կիրառել հետազոտական աշխատանքում և ներկայացնել  իրենց տարբերակը, կդիտարկեն գովազդային գործընթացի հիմնական մասնակիցների և բաղկացուցիչների դերն    ու գործառույթները, կընդհանրացնեն արտասահմանյան և հայրենական փորձը։ Դասախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով ուսանողներն ինքնուրույն ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում կկատարեն գովազդային գործունեության համեմատական վերլուծություններ, կկազմեն  գովազդների նախագծեր  և կծրագրեն գովազդային արշավներ։

Ծրագրի նպատակն է ուսանողներին ներկայացնել գովազդային գործունեության տեսական և գործնական հիմքերը՝ որպես  գիտաուսումնական համակարգ, ուսումնասիրել գովազդային գործունեության կազմակերպման ու կառավարման,  գովազդային արշավների բարձր արդյունավետության ապահովման գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը                                        ծանոթացնել գովազդային արտադրանքի մշակման հիմնական եղանակներին և մեթոդներին, գովազդային արշավների  ծրագրման,  կազմակերպման և իրականացման վերջին տեսական նվաճումների գործնական ձևերին,   ինչպես նաև՝  բիզնես գործընթացում դրանց արդյունավետության բարձրացման  ուղիներին և վերահսկմանը, ձևավորել տեսակետների կուռ համակարգ՝ ժամանակակից գովազդատեղեկատվական գործունեության և դրա զարգացման հեռանկարների շուրջ։  Ծրագրի խնդիրներն են՝ դասախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով  ներկայացնել  և ուսումնասիրել ժամանակակից բիզնեսում գովազդի դերի  հիմնահարցերի քննարկման արդյունքում  մշակված մոտեցումների կիրառումը ու կարևորությունը՝ որպես բիզնեսգործունեության արդյունավետության բարձրացում և առաջխաղացում, բիզնեսգործունեության գովազդի առանձնահատկությունները, բազմակողմանի դերը,  արդյունավետության բարձրացման ուղիները, գովազդային գործունեության վերլուծությունը և զարգացման հեռանկարները